13/05/2020

Կանոնավոր բեռնային փոխադրումներ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանում



Տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:
Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:

Ընկերության մասին առավել մանրամասն տեղեկատվության կարող եք ստանալ՝ այցելելով https://coyneair.com/ կայք:

 

http://www.zvartnots.aero/Img/CMS/IMG_2370.jpg

Վերադառնալ