18/12/2021

Մեկնարկել են FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան - Լիոն- Երևան երթուղով չվերթերը



FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 18-ից մեկնարկել է Երևան - Լիոն- Երևան երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝
flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/flyone_news.jpeg

Վերադառնալ