31/12/2019

2019-ին Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքը հատեց 3 միլիոնի շեմը



Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր՝ դեկտեմբերի 30-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցեց 3 միլիոնի շեմը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեց անակնկալ:

Վերջիններիս շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր գրանցեց նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում:

Հավելենք  նաև, որ 2018 թվականին ուղևորահոսքը «Զվարթնոց» օդանավակայանում եղել է 2,690,727 ուղևոր:

 

Վերադառնալ