Saturday, 19 May, 2012, 21:27 +0400 Armenian English

Զվարթնոց հոլդինգ


ՙԶվարթնոց հենդլինգ՚ առաջնակարգ ընկերություն է, որը մատուցում է վերգետնյա սպասարկման և հաշվառման բարձրորակ ծառայություններ: Ըկերությունը համալրված է արդիական համակարգերով և սարքավորումներով, ինչպես նաև երիտասարդ և վերապատրաստված անձնակազմով:

Մենք ունենք աշխատանքային ակտիվ մասնակցության քաղաքականություն` ուղղված մարդկային ռեսուրսների զարգացմանը, կազմակերպվում են ներածական դասընթացներ և շարունակական վերապատրաստում:

ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ը հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է և օրենքով պաշտպանված որևէ կարգավիճակի կամ առանձնահատկության հիման վրա խտրականություն չի դնում: Սույն կայքում տեղակայված ոչ մի տեղեկատվություն իրենից աշխատանքի խոստում կամ առաջարկ չի ներկայացնում:
Կոմերցիոն գծով օգնական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ընկերությունը փնտրում է նախաձեռնող, վերլուծական մտածողությամբ և կոմերցիոն հմտություններով անձնավորության` Կոմերցիոն գծով օգնական աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
-կոմերցիոն ռազմավարության, միջոցառումների և կանխատեսումների մշակում.
- վաճառքների բաժնի համար վաճառքի ամսական նպատակների նախագծում .
-վաճառվող ապրանքների գնումների վերլուծություն և կարգավորում.
- միջազգային և տեղական մատակարարների հետ փոխհարաբերությունների ստեղծում և զարգացում.
- շուկայի պահանջների փոփոխություններին համաձայն գործընկերների հետ մշտական կապի պահպանում .
-վատորակ արտադրանք ստանալիս, հնարավորության դեպքում, մատակարարի հետ միասին դրա փոխարինման կազմակերպում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում.
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն.
- աշխատանքային փորձը կոմերցիոն կամ տնտեսական ոլորտներում կդիտվի իբրև առավելություն.
- գերազանց վերլուծական և հաղորդակցական հմտություններ.
- կոմերցիոն ոլորտի իմացություն.
- MS office, Outlook, Email ծրագրերի լավ իմացություն:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Ռեզյումեն կամ կայքում տեղադրված դիմումի ձևը ուղարկել hrselection@aia-zvartnots.aero էլ. հասցեով`ներառելով այն հաղորդագրության հիմնական մասում: Թեմայի մասում նշել, որ դիմում եք Կոմերցիոն գծով օգնական պաշտոնի համար:
ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ. 29.12.2010