Current Conditions:
Partly Cloudy, 22 C
Forecast:
Sat - Mostly Cloudy. High: 32 Low: 16
Sun - Cloudy. High: 31 Low: 15
Ինչպես դիմել
Փնտրեք թափուր աշխատատեղեր
մեր ինտերնետ կայքի միջոցով: Դուք կարող եք գտնել ինչպես առկա, այնպես էլ
սպասվելիք թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն: Այնուամենայնիվ, դա
տեղեկատվության միակ աղբյուրը չէ. մենք պարբերաբար մասնակցում ենք Երևանում
անցկացվող աշխատանքային տոնավաճառների, ինչպես նաև թափուր աշխատատեղերի
վերաբերյալ հայտարարություններ ենք տեղադրում աշխատանքներ առաջարկող
ինտերնետ կայքերում, հեռուստատեսությամբ և լրագրերում:
Եթե Ձեզ հետաքրքրում է ընկերության կողմից առաջարկվող մեկ կամ մեկից ավելի թափուր աշխատատեղեր, ապա կարող եք լրացնել դիմումի ձևը (MSWord) և ուղարկել այն hrselection@aia-zvartnots.aero հասցեին էլ. փոստի միջոցով կամ դիմումի տպված օրինակը թողնել ԱՄՕ ադմինիստրատիվ մասնաշենքի 1-ին անցագրային կետում: Դիմումին կարող եք կցել նաև Ձեր ինքնակենսագրությունը (CV), որտեղ պետք է համառոտ կերպով տեղեկատվություն ներկայացնել Ձեր աշխատանքային փորձի, մասնագիտական ունակությունների և հմտությունների մասին: Կարևոր է նաև նշել Ձեր հեռախոսահամարը և/կամ էլ. փոստի հասցեն, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել Ձեզ հետ:
Եթե դժվարանում եք լրացնել դիմումի ձևը, ապա կարող եք hrselection@aia-zvartnots.aero էլ. փոստի միջոցով կապ հաստատել մեզ հետ:

ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ը հավասար հնարավորություններ
ընձեռող գործատու է և օրենքով պաշտպանված որևէ կարգավիճակի կամ
առանձնահատկության հիման վրա խտրականություն չի դնում: Սույն կայքում
տեղակայված ոչ մի տեղեկատվություն իրենից աշխատանքի խոստում կամ առաջարկ չի
ներկայացնում: