Friday, 24 November, 2017, 13:11 +0400 Armenian English

Կորած և Գտնված Ուղեբեռներ / Իրեր


Եթե ուղևորը ժամանելուն պես հայտնաբերել է, որ իր ուղեբեռը բացակայում է, ապա պետք է մոտենա Կորած և Գտնված Իրերի Բաժին, որը գտնվում է <<Զվարթնոց>> Միջազգային Օդանավակայանի ժամանման սրահի  երկրորդ և երրորդ ուղեբեռների ստացման ժապավենների հատվածում:  Կորած և Գտնված Իրերի Բաժինը ուղևորների ներկայանալուն  պես իրականացնում է  նրանց ընդունելությունը, սպասարկումը ինչպես նաև կորցված  ուղեբեռների որոնումը, վնասված և թալանված ուղեբեռների արձանագրումը: Այն դեպքերում երբ ուղևորի ուղեբեռը չի ժամանել`ուշացել է, մենք ներդնում էնք մեր բոլոր ջանքերը, որպեսզի հնարավորինս արագ վերադարձնենք  նրանց ուղեբեռները: Յուրաքանչյուր բացակայած ուղեբեռի համար հարկավոր է տեղեկացնել Կորած և Գտնված Իրերի Բաժին մինչև օդանավակայանի ժամանման սրահից հեռանալը: Դա կարևոր է անել արագ, որպեսզի  Կորած և Գտնված Իրերի Բաժինը հնարավորինս արագ կարողանա ձեռք բերել տեղեկություն ուշացած ուղեբեռների վերաբերյալ:  Կորած և Գտնված Իրերի Բաժինը նաև իրականացնում է ուղեբեռներ պահեստավորման գործառույթ: Պահեստը  վերահսկվում է  տեսախցիկներով 24 ժամ:

 

Մենք աշխատում ենք ամենօրյա գրաֆիկով՝ 24 ժամ: Մեզ  հետ հնարավոր է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` +37410493000  ներք. 7226  կամ 7210  ինչպես նաև էլեկտրոնային փոստով` lost&found@aia-zvartnots.aero :