Friday, 23 June, 2017, 7:20 +0400 Armenian English

Ուշացած Ուղեբեռ


Ուղեբեռները ստանալուց, եթե Դուք նկատում եք, որ Ձեր ուղեբեռը չի ժամանել, խնդրում ենք անհապաղ կազմել համապատասխան արձանագրություն Կորած և գտնված իրերի բաժնում: Դուք կարող եք նաև կազմել այդ արձանագրությունը առցանց՝ համացանցի միջոցով որոշ ավիաընկերությունների համար:

Մենք կարձանագրենք ուշացած ուղեբեռի փաստը, և դուք կստանաք անհատական համարով արձանագրության օրինակ: Օգտագործելով անհատական արձանագրության համարը, դուք կարող եք ստուգել Ձեր ուշացած ուղեբեռի կարգավիճակը համապատասխան համացանցային կայքում (նայել ներքոնշյալ հղումը), կամ դուք կարող եք դիմել Կորած և Գտնված իրերի բաժին, որը աշխատում է շուրջօրյա:

Ուղեբեռը ժամանելուց հետո մենք կկազմակերպենք ուղեբեռի անվճար առաքում ձեր կողմից նշվախ հասցեով: Ծառայությունը գործում է որոշ ավիաընկերությունների համար: Ուղեբեռների առաքումը Երևան քաղաքում կարող է կատարվել 12 ժամվա ընթացքում, իսկ Հայաստանի մարզեր՝ 48 ժամվա ընթացքում:

Կորած և Գտնվաժ իրերի բաժինը կփնտրի Ձեր ուշացած ուղեբեռը առաջին 5 օրվա ընթացքում, դրանից հետո ուշացած ուղեբեռի վերաբերյալ պատասխանատվությունը և փնտրման աշխատանքներն իրականացվում են չվերթն իրականացնող ավիաընկերության կողմից ՝ գտնվելով նրա պատասխանատվության ներքո: