Friday, 28 April, 2017, 19:55 +0400 Armenian English

Վնասված / Թալանված Ուղեբեռներ


Եթե  ուղեբեռը ժամանել է վնասված կամ թալանված , ապա ուղևորը  պետք է դիմի  Կորած և Գտնված իրերի բաժին   մինչև ուղեբեռների ստացման սրահը  լքելը: Մեր աշխատակիցները կկազմեն համապատասխան արձանագրություն, որը իր մեջ կներառի վնասված ուղեբեռի նկարագրությունը , քաշը, նկարները, ինչպես նաև  ուղևորի  կոնտակտային տվյալները:

Կորած և Գտնված իրերի բաժնում ուղևորին կտրամադրվի վնասված ուղեբեռի արձանագրությունը  և  փոխադրող ավիաընկերության տվյալները , հետագա գործողությունների համար:

Եթե ուշացած ուղեբեռը ստացվել է վնասված  կամ  թալանված  առաքման միջոցով , ապա անհրաժեշտ է առաքման ծառայության աշխատակցի ներկայությամբ  համապատասխան նշում կատարել առաքման արձանագրության մեջ   և կապ հաստատել Կորած և Գտնված   իրերի բաժնի հետ վնասված ուղեբեռի արձանագրություն  կազմելու նպատակով: