Friday, 24 November, 2017, 13:06 +0400 Armenian English

Զվարթնոցը` ԱՊՀ լավագույն օդանավակայան

30.01.2013 -

Հունվարի 30-ին, Դուբայում, "Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի" ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 նոմինացիաներում քվեարկությունների արդյունքները: Նոմինացիաները տարբեր էին. "Աշխարհի լավագույն օդանավակայան", "Միջին Արեւելքի լավագույն օդանավակայան", "Եվրոպայի լավագույն օդանավակայան", եւ այլն: Ըստ "ԱՊՀ, Ռուսաստանի, եւ Բալթյան երկրների լավագույն օդանավակայան" նոմինացիայի քվեարկության արդյունքների, Երեւանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում:

 Զվարթնոց միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել էր "Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը” "EMAA” /"Emerging Markets Airports Award”/:

 Զվարթնոցից բացի ԱՊՀ-ից ընտրվել էին ևս չորս` Մոսկվայի "Դոմոդեդովո" եւ "Շերեմետևո", Սանկտ Պետերբուրգի "Պուլկովո" և Բիշքեկի "Մանաս" օդանավակայանները: Քվեարկությունն ընթացավ ավելի քան մեկ ամիս:

 Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, մրցանակը ստացավ "Արմենիա" միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

Back to the news