Ուղևորային համալիրի դիմաց տեղակայված է 600 մեքենայի կանգառման հնարավորություն ունեցող անվտանգ, ծածկապատ ավտոկանգառը:
Կայանման վճարների գանձման ընթացակարգ՝
-
յուրաքանչյուր ավտոմոբիլի կայանման վճարը հաշվարկվում է մուտքի արգելափակոցի մոտ կտրոնը ստանալու պահից,
-
ուղևորների նստեցման և իջեցման նպատակով ավտոմոբիլի մուտք գործելու համար մուտքի արգելափակոցի մոտ կտրոնը ստանալու պահից մինչև ելքի արգելափակոցի հատումն ընկած մինչև 10 (տասը) րոպե ժամանակահատվածում որևէ վճար չի գանձվում:
2022 թվականի հունիսի 1-ից գործում են կայանման հետևյալ սակագները՝
-
թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 1 (մեկ) ժամվա կայանման վճարը կազմում է 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ,
-
թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 4-ից 24 ժամ կայանելու դեպքում 1 (մեկ) օրվա կայանման վճարը կազմում է 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ,
-
թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 120-ից 720 ժամ (5-30 օր) կայանելու դեպքում կայանման վճարը կազմում է 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
-
միկրոավտոբուսի (ուղևորների համար նախատեսված 9-17 նստատեղ ունեցող ավտոմոբիլ) մեկանգամյա մուտքի վճարը (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով) կազմում է 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ: Առաջին մուտքի կայանման 24 ժամը ավարտվելուց հետո յուրաքանչյուր հաջորդող կայանման ժամը կհանդիսանա համապատասխանաբար ևս մեկ մուտք (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով):
-
Ավտոբուսի (ուղևորների համար նախատեսված 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) մեկանգամյա մուտքի վճարը (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով) կազմում է 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ: Առաջին մուտքի կայանման 24 ժամը ավարտվելուց հետո յուրաքանչյուր հաջորդող կայանման ժամը կհանդիսանա համապատասխանաբար ևս մեկ մուտք (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով):
Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ:
Համաձայն մուտքի տոմսի տվյալների՝ վճարման ենթակա գումարի վերջնական հաշվարկն իրականացվում է նախքան վերջնական ելքը: Կայանատեղերի վճարման համակարգը թույլ չի տալիս կատարել կայանման վճարներ նախապես:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 1-87 հեռախոսահամարով: