20/06/2022

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Երևան - Բեյրութ -Երևան երթուղով



FLYONE FLYONE ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 20-ից մեկնարկել է Երևան – Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը:

Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/FLYONE.jpg

Վերադառնալ