02/08/2022

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան



FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 2-ից մեկնարկել է Երևան - Մոսկվա- Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան:


Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:


Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ