19/08/2022

Fly Arna ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Մոսկվա- Երևան երթուղով



Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի սեպտեբերի 23-ից կմեկնարկի Երևան - Մոսկվա - Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան ։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarna.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ