03/11/2022

«Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով



«Պոբեդա» ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 23-ից մեկնարկելու է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը:


Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:


Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/pobeda.jpeg

Վերադառնալ