10/11/2022

FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան -Դուբայ - Երևան երթուղով



FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 16-ից մեկնարկելու է Երևան - Դուբայ - Երևան երթուղով չվերթերը:


Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:


Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/FlyOne001.jpeg

Վերադառնալ