11/03/2023

Նոր ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ»-ը կատարեց իր մեկնարկային չվերթը



Ուրախ ենք տեղեկացնել, որ հայկական շուկա է մուտք գործել նոր ավիափոխադրող՝ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որն այսօր՝ մարտի 11-ին,  կատարեց իր մեկնարկային Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթը: Հայկական նոր օպերատորն իր առաջին չվերթը կատարեց Airbus A321-200 օդանավով:

Երևան-Մոսկվա-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:

Սույն թվականի մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) երթուղով չվերթերը:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝  www.armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անխափան թռիչքներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/image_armenia.jpeg

Վերադառնալ