07/05/2025
«Wizz Air» ավիաընկերությունը բացում է իր բազան «Զվարթնոց» օդանավակայանում
«Wizz Air» ավիաընկերությունը բացում է իր բազան «Զվարթնոց» օդանավակայանում, ինչի կապակցությամբ ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբեր ամսից ընդլայնում է չվերթերի աշխարհագրությունը՝ ավելացնելով 8 նոր ուղիղ չվերթեր դեպի Եվրոպա՝
Պրահա-Երևան-Պրահա - հոկտեմբերի 1-ից
Համբուրգ - Երևան-Համբուրգ - հոկտեմբերի 1-ից
Պաֆոս - Երևան-Պաֆոս - հոկտեմբերի 2-ից
Նիցցա- Երևան-Նիցցա - հոկտեմբերի 2-ից
Նեապոլ- Երևան-Նեապոլ -հոկտեմբերի 15-ից
Բարի- Երևան-Բարի - հոկտեմբերի 26-ից
Բուխարեստ- Երևան-Բուխարեստ - հոկտեմբերի 26-ից
Մեմինգեն- Երևան-Մեմինգեն - հոկտեմբերի 28-ից
Ավիաընկերությունը նաև ավելացնում է դեպի Դորտմունդ երթուղու հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։
«Զվարթնոց» օդանավակայանում կտեղակայվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:
Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 17 ուղղություններով դեպի 10 երկիր:
Ավիատոմսեր կարող եք ձեռք բերել ավիաընկերության կայքից՝ wizzair.com
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

Վերադառնալ