09/02/2021

Air Arabia-ն վերսկսում է Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը



Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ