06/07/2021
                
                
                    Wizz Air ավիաընկերությունը Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի
                
                
                
                
                    
Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթեր:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
 
Վերադառնալ