12/06/2026

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը



«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 12-ից գործարկել է Երևան- Ալմաթի-Երևան չվերթերը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ