18/12/2021
                
                
                    Մեկնարկել են FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան  - Լիոն- Երևան երթուղով չվերթերը
                
                
                
                
                    
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 18-ից մեկնարկել է Երևան - Լիոն- Երևան երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ 
flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: 
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

 Վերադառնալ