Հարգելի՛ հյուրեր,

Հաճախորդների սպասարկման ծառայության անձնակազմն ուրախ է ողջունել Ձեզ Բիզնես սրահում: Ձեր գոհունակությունը մեր առաջնային նպատակն է: Ուրախ ենք օգնել զգալու Ձեզ ինչպես տանը՝ թեկուզ տանից հեռու: 

Դուք կարող եք օգտվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահի կողմից ընձեռվող հետևյալ լրացուցիչ հնարավորություններից՝

  • 24 ժամ հասանելիություն,
  • անվճար նախուտեստներ և ըմպելիքներ,
  • ալկոհոլային խմիչքների լայն ընտրանի,
  • սուրճ և թեյ,
  • ամսագրեր,
  • անվճար Wi-Fi և iPad,
  • լոգանք ընդունելու հարմարություններ,
  • հանգստի տարածք,
  • արբանյակային հեռուստատեսություն,
  • հանդիպումների սենյակ,
  • երեխային քնեցնելու վայր,
  • ծխարան:

Ի լրումն ավիաընկերությունների՝ բիզնես դասից օգտվող ուղևորների՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահը ողջունում է նաև հետևյալ քարտապաններին՝

  • Priority Pass,
  • Lounge Key,
  • Diners Club,
  • Dragon Pass,
  • Converse Bank Premium
  • TAV անձնագիր
  • էկոնոմ դասի ուղևորներին (Բիզնես սրահի ընդունարանում լրացուցիչ 20.000 ՀՀ դրամ վճարելու դեպքում): 
Գտնվելու վայրը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահ
Աշխատանքային ժամեր՝ 24/7
Հեռ.՝ +374 10 493000 ներք. 7420