«Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանում վերգետնյա սպասարկումն իրականացվում է «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ  կողմից, որն իր աշխատանքի արդյունավետությամբ և տեխնիկական հագեցվածությամբ տարածաշրջանում լավագույններից է: «Զվարթնոց Հենդլինգ»-ը մի շարք ծառայություններ է մատուցում թե՛ ուղևորներին, և թե՛ օդանավերին: Ծառայությունը հագեցած է արդի և միջազգային շուկայում հայտնի այնպիսի առաջնակարգ ընկերությունների կողմից արտադրված լավագույն տեխնիկայով, ինչպիսիք են՝ TREPEL, TUG, SCHOPF, COBUS, TLD և այլն: 

Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների ուսուցմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև ավիացիոն ինդուստրիայում տեղի ունեցող զարգացումներին, որպեսզի քայլենք աշխարհի ռիթմին համընթաց:

 

 «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ կողմից ոչ կանոնավոր չվերթներին մատուցվող վերգետնյա սպասարկման պայմաններ


Կից ներկայացված փաստաթուղթը հանդիսանում է «Զվարթնոց» միջազգային  օդանավակայանից և/կամ «Շիրակ» օդանավակայանից կատարվող բոլոր ոչ կանոնավոր չվերթների «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ի (այսուհետ` Սպասարկող Ընկերություն) կողմից վերգետնյա սպասարկման ծառայությունների մատուցման հրապարակային առաջարկ:  Ընկերությունն իրավական կարգավիճակով հաստատված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան. հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:

Վերգետնյա սպասարկման ստանդարտ համաձայնագիր

Սույն հրապարակային առաջարկը կհամարվի փոխադրող ավիաընկերության (այսուհետ` Փոխադրող) կողմից ընդունված և Սպասարկող Ընկերության ու Փոխադրողի համար պարտադիր վերգետնյա սպասարկման համաձայնագիր այն դեպքում, եթե վերգետնյա սպասարկման համար հայտ ներկայացրած և նշված ուղղություններից ոչ կանոնավոր չվերթ  իրականացնող Փոխադրողը Սպասարկող Ընկերության հետ չի ստորագրել տվյալ ոչ կանոնավոր չվերթի համար կիրառելի պայմանագիր և օդանավակայանից ստացվել է թռիչք/վայրէջքի ժամանակահատվածի հաստատում: