04/07/2022

Fly Arna ավիաընկերությունը տվեց Երևան-Հուրգադա-Երևան և Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղիներով չվերթերի մեկնարկը



Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 3-ից մեկնարկել է Երևան - Հուրգադա - Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։

Հուլիսի 4-ից էլ մեկնարկել են Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին (հուլիսի 14-ից՝ նաև չորեքշաբթի օրերին):

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarna.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ