08/04/2023

Օդանավակայանի ավտոկանգառում գործում է նոր ավտոմատացված վճարման համակարգ



Այսուհետ Զվարթնոց միջազգային օդանավակայանի ավտոկանգառից օգտվելիս կայանման գումարն անհրաժեշտ է վճարել ավտոմատ վճարման տերմինալների միջոցով՝ նախքան ավտոմեքենա նստելը:
Ներկայացնում ենք հերթական քայլերը՝
  • Մուտքի արգելափակոցի մոտ վարորդը սեղմում է «ticket» կոճակը և ստանում մուտքի կտրոնը, որն անհրաժեշտ է պահել մինչև ավտոկանգառից վերջնական ելքը,
  • Ավտոկանգառից դուրս գալու համար անհրաժեշտ է նախքան ավտոմեքենա նստելը վճարել կայանման գումարն ավտոմատ վճարման տերմինալների միջոցով (ավտոկանգառի հետիոտնային մուտքերի առաջին ու երկրորդ հարկերի և VIP սրահի տարածքում),
  • Վճարման պահից սկսած 10 րոպե ժամանակ է հատկացվում ավտոմեքենայով ավտոկանգառի տարածքից դուրս գալու համար,
  • Ելքի արգելափակոցին մոտենալուց պետհամարանիշի ընթերցման միջոցով արգելափակոցն ավտոմատ կբացվի: Հակառակ դեպքում անհրաժեշտ է կարդացող սարքին մոտեցնել մուտքի կտրոնը,
  •  Հարցերի դեպքում անհրաժեշտ է սարքի վրա սեղմել «i» կոճակը և մեր աշխատակիցը կպատասխանի ձեր բոլոր հարցերին:
 
Մանրամասների համար՝ https://www.zvartnots.aero/HY/Content/Parking
 
 
Վերադառնալ