16/06/2023

Առաջին անգամ Երևանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ



Flynas ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 21-ից կմեկնարկի Էր Ռիադ-Երևան - Էր Ռիադ երթուղով չվերթերը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flynas.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

  

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/Riyadh.jpg

Վերադառնալ