27/06/2023

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Պրահա-Երևան - Պրահա երթուղով չվերթերը



Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 26-ից մեկնարկել է Պրահա-Երևան – Պրահա երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/Wizz-Prague.jpg

Վերադառնալ