03/07/2023

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը



«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան - Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝  armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ