30/08/2023

Czech Airlines ավիաընկերությունը վերսկսում է Պրահա- Երևան- Պրահա երթուղով թռիչքները



Czech Airlines ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 2-ից վերսկսում է Պրահա -Երևան- Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.csa.cz/am-en/  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ավիաընկերության չվացուցակում տեղի է ունեցել փոփոխություն: Չվերթերը կիրականացվեն սկսած ս.թ. դեկտեմբերի 4-ից:


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/czech_airlines.png

Վերադառնալ