24/06/2019

Smartavia-ն կսկսի թռիչքներ իրականացնել Երևան- Մոսկվա - Երևան երթուղով



Smartavia ընկերությունը հուլիսի 12-ից շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ թռիչքներ կսկսի իրականացնել Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո օդանավակայան)- Երևան երթուղով: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով՝ երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Հիշեցնենք, որ Smartavia ընկերությունը հուլիսի 11-ից սկսելու է չվերթեր իրականացնել նաև Երևան-Սանկտ Պետերբուրգ- Երևան երթուղով:

Վերադառնալ