Monday, 27 March, 2017, 16:38 +0400 Armenian English

Անվտանգություն


ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը հանդիսանում է ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայաններ՚ փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքային ստորաբաժանում: Ավիացիոն անվտանգության ծառայությունն ունի հետևյալ կառուցվածքը.
ա/ մուտքերի պահպանության ստորաբաժանում,
բ/ ուղևորների և ուղեբեռների վերահսկման ստորաբաժանում,
գ/ անցագրային վերահսկողության ստորաբաժանում,
դ/ տեխնիկական անվտանգության ստորաբաժանում:
Ծառայությունը ղեկավարում է ՙԶվարթնոց՚ օդանա-վակայանի ավիացիոն անվտանգության մենեջերը, որը նշանակվում է ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայաններ՚ փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից: Ծառայության խնդիրներն ու ֆունկցիաները սահմանված են ՙԶվարթնոց՚ օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կանոնադրությամբ:
Ծառայությունն իրականացնում է հետևյալ խնդիրները.
ա/ օդանավակայանի տարածքի, օբյեկտների և օդանավերի պահպանություն,
բ/ ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավերի անձնակազմերի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում գսրծունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների զննում, այդ նպատակով հատուկ կահավորված զննման կետերում,
գ/ ՙԶվարթնոց՚ օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերկությունների աշխատակիցների և տրանսպորտային միջոցներին անցագրերի հատկացումը և օդանավակայանի վերահսկելի գոտիների մուտքերում և օդանավայականի վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողություն,
դ/ օդանավակայնի տարածքի և ուղևորների սպասարկման գործընթացի ամբողջ պրոցեսի տեսահսկում մոտ 100 տեսախցիկներով,
ե/ անվտանգության տեխնիկական սարքավորումների ընթացիկ սպասարկում,
զ/ քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի դեպքերում իրեն վերաբերող մասով կանխարգելիչ միջոցառումների ապահովում:

Ուշադրություն


Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) և Եվրամիության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության նոր կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 08.10.08 թիվ 1144-Ն որոշման համաձայն 2009 թվականի փետրվարի 2-ից Երևանի ՙԶվարթնոց՚ և Գյումրի քաղաքի ՙՇիրակ՚ միջազգային օդանավակայաններից մեկնող ուղևորների կողմից հեղուկների փոխադրումը պետք է իրականացվի նոր կանոնների համաձայն: Ըստ այդմ, ուղևորները պետք է հեղուկները փոխադրեն միայն իրենց ուղեբեռում: Ձեռքի իրերում կարող է փոխադրվել մինչև 100մլ. տարողությամբ տարաներով հեղուկներ (ընդհանուր ծավալը` առավելագույնը 1 լիտր):

Կանոնակարգը վերաբերվում է բոլոր տեսակի հեղուկ նյութերին, աերոզոլերին, գելերին, ինչպես նաև հեղուկների և պինդ նյութերի խառնուրդներին /պահածոներ, մածուկներ, կոսմետիկական պարագաներ և այլն/: 100մլ. գերազանցող տարաներով հեղուկ նյութերը ուղևորների ձեռքի իրերում չեն թույլատրվի փոխադրման:
Ձեռքի իրերում առկա մինչեւ 100մլ տարողությամբ նյութերը տեղափոխել կարելի է միայն օդանավակայաններում հատկացվող թափանցիկ հատուկ տոպրակներով, որոնք պետք է առանձին ներկայացվեն զննման, եւ չպետք է բացվեն մինչեւ թռիչքի ավարտը:
Առանց հատուկ տոպրակների կարելի է տեղափոխել միայն այն դեղորայքը եւ մանկական սնունդը, որոնց օգտագործումը թռիչքի ընթացքում անհրաժեշտ է:
Ցանկանում ենք նշել, որ նոր կանոնակարգը իրականացվում է ուղևորների անվտանգության նկատառումներից ելնելով: