
Current Conditions:
Partly Cloudy, 22 C
Forecast:
Sat - Mostly Cloudy. High: 32 Low: 16
Sun - Cloudy. High: 31 Low: 15
Արժեքներ
ԱՄՕ-ն խոշոր և բազմաճյուղ կազմակերպություն է, սակայն բոլորս
ունենք մի շարք ընդհանուր արժեքներ և համոզմունքներ: Ահա դրացից մի քանիսը.
Վարքագիծ. լինելով Հայաստանի գլխավոր դարպասը` մենք խստորեն պետք է հետևենք ընկերության Աշխատանքային ներքին կանոնակարգին և դրանում պարունակող էթիկայի կանոններին:
Լիազորում. մենք հնարավորինս խրախուսում ենք մեր աշխատակիցներին լինել նախաձեռնող և առավել ակտիվ դեր ունենալ աշխատավայրում:
Հավասարություն և բազմազանություն. Ձեզ ընձեռվում են հավասար հնարավորություններ մեզ մոտ աշխատելու, մասնագիտորեն և անձնապես կայանալու համար` ըստ Ձեր անհատական ունակությունների և ձգտումների: Մեր խորին համոզմունքն է, որ հարգելով հավասարության և բազմազանության սկզբունքները` մենք մեծապես նպաստում ենք կազմակերպության գործառնական նպատակների իրականացմանը:
Ճկունություն. ճկուն աշխատելաոճի շնորհիվ կազմակերպությունում ստեղծվում է առավել դրական և արդյունավետ աշխատանքային միջավայր:
ՙԱրմենիա՚
միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ը հավասար հնարավորություններ ընձեռող
գործատու է և օրենքով պաշտպանված որևէ կարգավիճակի կամ առանձնահատկության
հիման վրա խտրականություն չի դնում: Սույն կայքում տեղակայված ոչ մի
տեղեկատվություն իրենից աշխատանքի խոստում կամ առաջարկ չի ներկայացնում:



