Current Conditions:
Partly Cloudy, 22 C
Forecast:
Sat - Mostly Cloudy. High: 32 Low: 16
Sun - Cloudy. High: 31 Low: 15
Արտոնություններ
ԱՄՕ-ն իր աշխատակիցներին հնարավորություն է ընձեռում օգտվել հետևյալ արտոնություններից`
Փոխադրում. Առավոտյան և երեկոյան ժամերին մեր աշխատակիցներին հնարավորություն է տրվում օգտվել ծառայողական ավտոբուսներից` դեպի օդանավակայան և հակառակ ուղղություններով: Աշխատակիցների փոխադրումն իրականացվում է ժամանակակից հարմարավետ ավտոբուսներով, գործում են մի քանի երթուղիներ` դեպի Երևան և Էջմիածին ուղղություններով:
Առողջության պահպանում. Առողջության պահպանումն առաջնային կարևորության խնդիր է, և յուրաքանչյուր աշխատակից միշտ պետք է զգա, որ ինքը և իր ընտանիքն այդ առումով պաշտպանված են: Այդ իսկ պատճառով մենք իրականացնում ենք բժշկական ապահովագրության համապարփակ ծրագիր մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների համար: Ծրագրի շրջանակներեում տրամադրվող սպասարկումը Հայաստանի լավագույն բժշկական հաստատություններում կատարվում է ամբողջովին անվճար հիմունքներով:
Այլ առավելություններ. Աշխատանքային պայմանների բարելավման հարցը մշտապես գտնվում է կազմակերպության ուշադրության կենտրոնում: Աշխատանքը տարվում է տարբեր ուղղություններով` բարեկարգ սանհանգույցներ, հարմարավետ հանգստի սենյակներ, և այլն, ինչպես նաև տարատեսակ խրախուսանքների ճկուն համակարգ, որը ներկայումս ներդրվում է կազմակերպության մի շարք ծառայություններում: Իհարկե, ԱՄՕ-ն պահանջում է աշխատանքի բարձր կատարողականություն, ինչը սակայն զուգակցվում է ընկերության կողմից համապատասխան աջակցությամբ: Պարգևատրվում և խրախուսվում են այն աշխատակիցները, ովքեր ցուցաբերում են աշխատասիրություն և մասնագիտական բարձր որակներ:

ՙԱրմենիա՚
միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ը հավասար հնարավորություններ ընձեռող
գործատու է և օրենքով պաշտպանված որևէ կարգավիճակի կամ առանձնահատկության
հիման վրա խտրականություն չի դնում: Սույն կայքում տեղակայված ոչ մի
տեղեկատվություն իրենից աշխատանքի խոստում կամ առաջարկ չի ներկայացնում: