
Current Conditions:
Partly Cloudy, 22 C
Forecast:
Sat - Mostly Cloudy. High: 32 Low: 16
Sun - Cloudy. High: 31 Low: 15
Բեռնափոխադրումներ
Օդանավակայանների վերգետնյա սպասարկման ծառայությունները
որպես օրենք այնքան էլ ուղեւորի հետ չեն առնչվում: Սակայն դա միայն առաջին հայացքից
է այդպես: Իրականում այս ծառայությունն առանց առանձնապես աչքի ընկնելու ծառայում է
թե օդանավերին, թե ուղեւորներին, սկսած օդանավերը քարշակելուց եւ հետհրելուց մինչեւ
ուղեբեռի հանձնումն ու հաշմանդամ ուղեւորներին հատուկ տեխնիկայով օդանավից իջեցումը:
Զվարթնոց միջազգային օդանավակայանում վերգետնյա սպասարկումն իրականացնող ՙԶվարթնոց
Հենդլինգ՚ ընկերությունը թե հատուկ օդանավակայանային տեխնիկայի առկայությամբ, թե աշխատանքի
կազմակերպվածությամբ տարածաշրջանում լավագույնն է:
Այժմ վայրէջք կատարած օդանավի կանգառից 6 րոպե անց առաջին ուղեբեռը դրվում է ժապավենին,
նախկին մեծածավալ քարշակներին փոխարինում են փոքրածավալ, բայց շատ հզոր Schopf քարշակները,
իսկ հաշմանդամ ուղեւորներին օգնելու համար հատուկ ամբուլատոր վերելակ է ձեռք բերվել:
"Զվարթնոց Հենդլինգ" Փակ Բաժնետիրական Ընկերության Կողմից
Չարտերային Չվերթներին Մատուցվող
Վերգետնյա Սպասարկման
Պայմաններ
Կից ներկայացված փաստաթուղթը
հանդիսանում է Զվարթնոց Միջազգային Օդանավակայան/ից և Շիրակ Օդանավակայան/ից
կատարվող բոլոր չարտերային չվերթների "Զվարթնոց Հենդլինգ” ՓԲԸ-ի (այսուհետ` Սպասարկող
Ընկերություն) կողմից վերգետնյա սպասարկման ծառայությունների մատուցման հրապարակային
առաջարկ:
Սույն հրապարակային առաջարկը կհամարվի փոխադրող ավիաընկերության (այսուհետ` Փոխադրող) կողմից ընդունված և Սպասարկող Ընկերության ու Փոխադրողի համար պարտադիր վերգետնյա սպասարկման համաձայնագիր այն դեպքում, եթե վերգետնյա սպասարկման համար հայտ ներկայացրացրած և նշված ուղղություններ / ից չարտերային չվերթ իրականացնող Փոխադրողը Սպասարկող Ընկերության հետ չի ստորագրել տվյալ չարթերային չվերթի համար կիրառելի պայմանագիր և օդանավակայանից ստացվել է թռիչք/վայրէջի ժամանակահատվածի հաստատում:
Վերգետնյա Սպասարկման Ստանդարտ Համաձայնագիր





