
Current Conditions:
Partly Cloudy, 22 C
Forecast:
Sat - Mostly Cloudy. High: 32 Low: 16
Sun - Cloudy. High: 31 Low: 15
Մաքսատուն
ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանի ուղևորային մաքսային հսկողության
գօտում գործում է մաքսային ձևակերպումների և հսկողության իրականացման
երկուղային համակարգ' ՙկարմիր՚ և ՙկանաչ՚ ուղիներով: ՙԿարմիր՚ ուղին
նախատեսված է այն ուղևորների համար, ովքեր տեղափոխում են հայտարարագրման
ենթակա ապրանքներ, իսկ ՙկանաչ՚ ուղին ընտրում են հայտարարագրման ենթակա
ապրանքներ չունեցող ուղևորները:
Ներկայում, համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման, երկուղային համակարգ կիրառվում է միայն ՀՀ միջազգային օդանավակայաններով ժամանող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ժամանակ: Նախկինում այդ գործընթացը պարտադիր էր նաև մեկնողների համար: Բացի այդ, ի տարբերություն հանրապետություն ժամանողների` ՀՀ միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար այլևս պարտադիր չէ մաքսային հայտարարագիր լրացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ.
Ներկայում, համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման, երկուղային համակարգ կիրառվում է միայն ՀՀ միջազգային օդանավակայաններով ժամանող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ժամանակ: Նախկինում այդ գործընթացը պարտադիր էր նաև մեկնողների համար: Բացի այդ, ի տարբերություն հանրապետություն ժամանողների` ՀՀ միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար այլևս պարտադիր չէ մաքսային հայտարարագիր լրացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ.
- մաքսային սահմանով տեղափոխվում են ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված այնպիսի ապրանքներ, որոնց` մաքսային սահմանով տեղափոխումը ենթակա է ոչ սակագնային կարգավորման.
- ֆիզիկական անձի համար վերաարտահանվում են նախկինում ՙժամանակավոր ներմուծում՚ կամ ՙժամանակավոր ներմուծում՚` վերամշակման համար՚ ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքներ.
- ֆիզիկական անձը մաքսային հայտարարագիր լրացնելու ցանկություն է հայտնում.
- արտահանվում են վերջին 50 տարում մահացած այն հեղինակների / օր.` Մարտիրոս Սարյան, Գրիգոր Խանջյան, Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար/ ստեղծագործությունները, որոնց համար պարտադիր պետք է ներկայացնել ՀՀ-ից մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր: Իսկ այն ստեղծագործությունները, որոնք ընդգրկված են կառավարության 2005թ. համապատասխան որոշմամբ սահմանած ՀՀ մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկում, առհասարակ չի թույլատրվում արտահանել թեկուզ` ժամանակավոր, օրինակ` մատենադարանի որոշ հնագույն ձեռագրեր, ավետարաններ և այլն:
Նշված դեպքերում մաքսային հայտարարագիրը պետք է ներկայացվի նախքան մաքսային հսկողության գոտի մուտք գործելը:
Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձի մոտ առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև մաքսային հսկողության գոտու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել լրացնել գրավոր մաքսային հայտարարագիր:
Օդային ճանապարհով ներմուծվող բեռների մաքսային հսկողությունն իրականացվում է ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայանի ՙԿարգո՚ բեռնային համալիրում, որտեղ տեղակայված է նաև ՙԶվարթնոց՚ մաքսատունը: Բեռների զննումն իրականացվում է նորագույն սարքավորումներով, այդ թվում ռենտգենահեռուստատեսային ներսադիտակներով, որոնցից մեկը` իր չափերով հանրապետությունում ամենամեծ ներսադիտակը ևս տեղադրվել է ՙԿարգո՚ բեռնային համալիրում: Այն թույլ է տալիս հնարավորինս կարճ ժամանակահատվածում զննել մեծածավալ բեռներ:
ՙԶվարթնոց՚ մաքսատանը յուրաքանչյուր շաբաթ կազմակերպում է մասնագիտական խորհրդատվություն, որի ընթացքում հնարավորություն է ընձեռնվում համապատասխան մասնագետներից տեղեկանալ մաքսային օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններին, պարզաբանումներ ստանալ մաքսային մարմինների հետ փոխհարաբերություններում ծագող հարցերի վերաբերյալ:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.customs.am ինտերնետային կայք:






