Current Conditions:
Partly Cloudy, 22 C
Forecast:
Sat - Mostly Cloudy. High: 32 Low: 16
Sun - Cloudy. High: 31 Low: 15
Մեր մասին
Ըընկերությունը
Երևանի ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանը, որը հանդիսանում է դեպի Հայաստանի Հանրապետություն օդային գլխավոր դարպասը, սկսել է գործել դեռևս 1961 թվականից: ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթներ իրականացնող ինքնաթիռներին:
1985թ. ICAO-ի կողմից օդանավակայանին շնորհվել է երկրորդ կարգ: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան "Corporacion America” ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի` ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանը 2002թ. հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ին:
Օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է Ուղևորային նոր համալիր, որի Ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը` 2007թ. մայիսի 25-ին:
2008թ. գարնանը սկսվեց հանրային գոտու նոր համալիրի շինարարությունը, որը կավարտվի 2011թ.: Նոր 52.000 քմ համալիրում կկրկնապատկվեն ուղեւորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կկառուցվի նոր ստորգետնյա ավտոկայանատեղի` 800 մեքենայի կանգառման հնարավորությունով: Համալիրի շինարարական աշխատանքներն ամբողջովին ավարտելուն պես ՙԶվարթնոց՚ օդանավակայանը կդառնա Հարավային Կովկասի թիվ մեկ օդանավակայանը:
Թռիչքադաշտում տեղակայված նավիգացիոն համակարգը վայրէջքների համար ապահովում է 30 x 350մ օդերևութաբանական նվազագույն, որը համապատասխանում է ICAO երկրորդ կարգին: