Current Conditions:
Partly Cloudy, 22 C
Forecast:
Sat - Mostly Cloudy. High: 32 Low: 16
Sun - Cloudy. High: 31 Low: 15
Շիրակ օդանավակայան
Գյումրիի ՙՇիրակ՚ օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր
ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանը
գտնվում է Գյումրի քաղաքից 5կմ եւ Երեւանից 120կմ հեռավորության վրա:
Ներկայիս գործող օդանավակայանի շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982 թ.: Վազքուղու վրա եւ թռիչքադաշտում խոշորածավալ կապիտալ շինարարական աշխատանքներ չէին իրականացվել ինչի պատճառով թռիչքուղին հայտնվել էր ոչ բարվոք վիճակում:
ՙԱրմենիա՚ Միջազգային Օդանավակայաններ՚ ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել եւ ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220մ., լայնությունը`45մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ կառամատույցում, բերվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա:
Գյումրիի ՙՇիրակ՚ օդանավակայանն կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտանքային միջազգային օդանավակայանը:
2007թ. ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ՙՇիրակ՚ օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի Առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ: