
Current Conditions:
Partly Cloudy, 22 C
Forecast:
Sat - Mostly Cloudy. High: 32 Low: 16
Sun - Cloudy. High: 31 Low: 15
Վերապատրաստում
Մեր ընկերության աշխատակիցը լինելով` Դուք կարող եք օգտվել վերապատրաստման
և մասնագիտական հմտությունների կատարելագործման բազմաթիվ
հնարավորություններից: Մատուցվող ծառայությունների որակն ապահովելու համար
մենք զգալի գումարներ ենք ներդնում անձնակազմի մասնագիտական
կատարելագործման, հմտությունների զարգացման և իրենց առջև դրված նպատակների
իրականացման համար: Մենք այն կարծիքին ենք, որ վերապատրաստումը և
կատարելագործումը ավելին են, քան պարզապես դասընթացներ: Աշխատանքային
գործընթացում ընկերությունը քաջալերում է փնտրել նոր հնարավորություններ,
ձեռք բերել նոր հմտություններ և ցուցաբերել նախաձեռնություն:
ՙԱրմենիա՚
միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ը հավասար հնարավորություններ ընձեռող
գործատու է և օրենքով պաշտպանված որևէ կարգավիճակի կամ առանձնահատկության
հիման վրա խտրականություն չի դնում: Սույն կայքում տեղակայված ոչ մի
տեղեկատվություն իրենից աշխատանքի խոստում կամ առաջարկ չի ներկայացնում:
|
|



