
Current Conditions:
Partly Cloudy, 20 C
Forecast:
Sat - Mostly Cloudy. High: 32 Low: 16
Sun - Cloudy. High: 31 Low: 15
VIP ծառայություն
Հարց. Ինչ ծառայություններ է իր մեջ ներառում VIP Ծառայությունը:
Պատասխան. ԱՄՕ Կոմերցիոն VIP Ծառայությունը ներառում է հետևյալ ծառայությունները`
- հաշվառման ծառայություն,
- հավելյալ ուղեբեռի փոխադրման ծառայություն (VIP սրահից դեպի VIP ավտոկանգառ և հակառակ ուղղությամբ),
- Մեկնման և Ժամանման սպասասրահներում (ստերիլ գոտի) թեյի մատուցում (անսահմանափակ քանակությամբ),
- Մեկնման և Ժամանման սպասասրահներում (ստերիլ գոտի) սուրճի մատուցում (անսահմանափակ քանակությամբ),
- թարմ մրգերի մատուցում,
- լրացուցիչ մեկ ոչ ալկոհոլային խմիչք (որտեղ ցանկանում եք),
- կաբելային հեռուստատեսություն,
- լրագրեր և ամսագրեր ընթերցելու հնարավորություն:
Բացառիկ ծառայություն. հատուկ VIP ուղևորների տեղափոխման համար տրամադրվում է Mercedes-Benz S դասի ավտոմեքենա, եթե իհարկե կա ցանկություն օգտվել նման բացառիկ ծառայությունից:
Հարց. Որքան է հարկավոր վճարել ՙԶվարթնոց՚ օդանավակայանում մատուցվող VIP ծառայության համար:
Պատասխան.
VIP ծառայության համար գանձվում է 25,000 ՀՀ դրամ: Լիմուզինով` ուղևորի
տեղափոխման համար (VIP սրահից նամիջապես օդանավ և հակառակ ուղղությամբ)
գանձվում է 60,000 ՀՀ դրամ (ներառյալ 25,000 ՀՀ դրամ):
Հարց. Ինչպես կարող եմ օգտվել VIP ծառայությունից:
Պատասխան. VIP
ծառայությունից օգտվելու համար Դուք նախապես պետք է ծառայությունից
օգտվելու հայտ ներկայացնեք օրիորդ Արմինե Չալկադրյանին` վերջինիս էլ. փոստի
հասցեով. achalkadryan@aia-zvartnots.aero



